26 Մայ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարևոր է պահպանել միասնական մոտեցում և սերտորեն համակարգել քայլերը՝ ՀԱՊԿ-ի առաջ ծառացած ռազմավարական մարտահրավերներին դիմակայելու համար․ Պուտին

Կարևոր է պահպանել միասնական մոտեցում և սերտորեն համակարգել քայլերը՝ ՀԱՊԿ-ի առաջ ծառացած ռազմավարական մարտահրավերներին դիմակայելու համար․ Պուտին

Կարևոր է պահպանել միասնական մոտեցում և սերտորեն համակարգել քայլերը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջ ծառացած ռազմավարական մարտահրավերներին դիմակայելու համարինչպես հայտնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում։

«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը մնում է անկայուն։ Այս առումով կարևոր է պահպանել միասնական մոտեցում և սերտորեն համակարգել քայլերը՝ ՀԱՊԿ-ի առաջ ծառացած ռազմավարական մարտահրավերներին դիմակայելու և դրա վերլուծական ներուժն ընդլայնելու նպատակով՝ իրավիճակի մանրակրկիտ և համապարփակ վերլուծության համար», – նշել է ՌԴ ղեկավարը։

Ռուսաստանի ղեկավարը նաև ընդգծել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և դրա մյուս կանոնադրական մարմինների կողմից որոշումների ժամանակին մշակման և թարմացման կարևորությունը՝ հաշվի առնելով կանխատեսվող մարտահրավերներն ու ռիսկերը։

«Առաջին հերթին՝ ռազմական ոլորտում, տեղեկատվական և կենսաբանական անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի ոլորտներում», – բացատրել է ՌԴ նախագահը։

Բացի այդ՝ անհրաժեշտ է շարունակել աշխատանքները ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման և ՀԱՊԿ Հավաքական ուժերի բաղադրիչների կառավարման, ինչպես նաև արդյունաբերական համագործակցության խորացման և գիտատեխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026