26 Մայ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուկաշենկոն կոչ է արել Մոլդովային «չկտրել պորտալարը» և չկորցնել գործընկերներին

Լուկաշենկոն կոչ է արել Մոլդովային «չկտրել պորտալարը» և չկորցնել գործընկերներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Մոլդովային «չկտրել պորտալարը» և չկորցնել գործընկերներին։ Այս հայտարարությունը նա արել է հետխորհրդային հանրապետության նախկին նախագահ, Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնի հետ զրույցի ժամանակգրում է lenta.ru-ն։

«Պետք չէ կտրել այդ պորտալարը և խզել հարաբերությունները նրանց հետ, ում հետ միշտ գտել եք ընդհանուր լեզու։ Սա է ինձ համար ամենակարևորը, և ես ուզում եմ հրապարակավ ասել, որ Մոլդովան ու մոլդովացիները մեր սերն են»,- նշել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն նաև հիշել է Խորհրդային Միությունը։ Նա ասել է, որ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները հարգանքով են վերաբերվել մոլդովացիներին՝ կոչ անելով վերականգնել բելառուսա-մոլդովական համագործակցության հանձնաժողովը։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026