27 Մայ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
3 ամսվա անջատումից հետո Իրանը մասամբ վերականգնել է ինտերնետ կապի հասանելիությունը

3 ամսվա անջատումից հետո Իրանը մասամբ վերականգնել է ինտերնետ կապի հասանելիությունը

Իրանում մասնակիորեն վերականգնվել է ինտերնետ կապը գրեթե 3 ամիս տևած անջատումից հետո․ գրում է France 24-ը։

Անջատման հետևանքով երկրի քաղաքացիները չունեին միջազգային ցանցերից օգտվելու հնարավորություն, իսկ առօրյա կարիքների՝ գնումների, տաքսի ծառայություններից օգտվելու ու կրթության համար գործում էր միայն ներքին հաղորդակցության համակարգ ինտրանետը։

«Ազատ և կանոնակարգված կիբեռտարածքին հասանելիության ուղղությամբ առաջին քայլն արդեն արվել է»,- X-ում գրել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը՝ հավելելով, որ իրանցիների պահանջները «կբավարարվեն»։

Իրանի կառավարությունն անջատել էր համացանցի հասանելիությունը փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հարձակումներից հետո։ Որոշման նպատակն էր կանխել հսկողությունը, լրտեսությունը և կիբեռհարձակումները։ Սա աշխարհում գրանցված ամենաերկարատև ազգային ինտերնետային անջատումներից մեկն էր։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026