28 Մայ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նախընտրական գործընթացների հետ կապված 38 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նախաձեռնվել՝ 79 քրեական վարույթ

Նախընտրական գործընթացների հետ կապված 38 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նախաձեռնվել՝ 79 քրեական վարույթ

38 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նախաձեռնվել՝ 79 քրեական վարույթ․ հայտնում են Քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ընտրական գործընթացի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է․

79 քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել
38 անձի նկատմամբ, որոնցից
15-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը,
11-ի նկատմամբ` տնային կալանքը, 6-ի նկատմամբ` վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ` դաստիարակչական հսկողությունը, 5-ի նկատմամբ` բացակայելու արգելքը:

79 քրեական վարույթից 5-ը՝ 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

79 քրեական վարույթով կատարվել են բազմաթիվ ապացուցողական և վարույթային գործողություններ, հարցաքննվել՝ շուրջ 1000 անձ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում, դրան հաջորդող շրջանում ՀՀ քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և գործունեությունը համակարգելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026