
Ռուսաստանը մայիսի 30-ից կսահմանափակի Հայաստանից բանջարեղենի ներմուծումը
«Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից բանջարեղենի ներմուծումը․ հայտնում է ria.ru-ն՝ գործակալության հայտարարությանը հղումով։
«Սկսած 2026 թվականի մայիսի 30-ից՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից ծագող և այնտեղից առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծման համար, մինչև համապատասխան ալգորիթմի մշակումը՝ առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար», – նշվում է հայտարարությունում։


