28 Մայ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գոմեշը փրկվել է զոհաբերությունից՝ Դոնալդ Թրամփին նմանության շնորհիվ

Գոմեշը փրկվել է զոհաբերությունից՝ Դոնալդ Թրամփին նմանության շնորհիվ

Բանգլադեշում ալբինոս գոմեշը փրկվել է զոհաբերվելուց՝ կառավարության միջամտության շնորհիվ․ գոմեշը զարմանալիորեն նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին․ գրում է Daily Mail-ը։

750 կիլոգրամ կշռող կենդանին առանձնանում է խարտյաշ մազափնջով և մաշկի վարդագույն երանգով, ինչի պատճառով տեղացիները նրան տվել են «Դոնալդ Թրամփ» մականունը։

Մեծ թվով մարդիկ սկսել են այցելել մայրաքաղաք Դաքքայի մոտ գտնվող Նարայանգանջի ֆերմա՝ նրան տեսնելու։ Որոշ ժամանակ անց, սակայն, գոմեշին վաճառել են Էյդ ալ-Ադհայի տոնի կապակցությամբ զոհաբերելու համար։ Սակայն Բանգլադեշի ներքին գործերի նախարարությունը վերջին պահին միջամտել է․ նախարար Սալահուդդին Ահմեդը կարգադրել է գոմեշին չզոհաբերել, վերադարձնել գնորդի գումարը և կենդանուն տեղափոխել Դաքքայի ազգային կենդանաբանական այգի։

«Վերջին պահին գոմեշին զոհաբերությունից փրկելու մասին որոշում է կայացվել՝ անվտանգության հետ կապված մտահոգությունների և հանրային անսովոր մեծ հետաքրքրության պատճառով», – հայտարարել է նախարարության ներկայացուցիչը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026