28 Մայ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը ոչ պաշտոնապես հայտարարել է ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում ՌԴ մի շարք քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը ոչ պաշտոնապես հայտարարել է ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում ՌԴ մի շարք քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը ոչ պաշտոնապես հայտարարել է հունիսյան ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին՝ առանց բացատրելու դրա պատճառըայսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Զախարովան այս իրադարձությունն անվանել է խորապես ցավալի և անհասկանալի։

«Մոսկվան դա հաշվի կառնի Երևանի հետ հարաբերություններում»,- նշել է նա։

«Ռուսների հավատարմագրումը մերժելու որոշումը մեզ համար խորապես ցավալի է և անհասկանալի։ Բայց, այս ամենից անկախ, ափսոսանքից և անհասկանալիությունից զատ, մենք պատրաստ չենք ընդունել այս տրամաբանությունը և ստիպված կլինենք դա հաշվի առնել Երևանի հետ մեր հետագա աշխատանքում»,-հավելել է Զախարովան։

Ըստ նրա՝ անհնար է նույնիսկ պատկերացնել, թե ինչու են նրանց դեմ նման անբարյացակամ գործողություններ ձեռնարկվել։

ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ հայ հասարակությունը դեմ է Արթիկ քաղաքում Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հուշարձանը քանդելու ծրագրերին, սակայն հանրապետության ղեկավարությունը չի արձագանքում այս «օգնության կանչերին»։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026