29 Մայ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միլիարդավոր դոլարների ոսկի է արդյունահանվում Ամազոնի արևադարձային անտառներից

Միլիարդավոր դոլարների ոսկի է արդյունահանվում Ամազոնի արևադարձային անտառներից

Ամազոնի արևադարձային անտառներից դեռևս ապօրինի կերպով միլիարդավոր դոլարների արժողությամբ ոսկի է արդյունահանվում՝ չնայած Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի՝ ապօրինի հանքարդյունահանման դեմ ջանքերին․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Greenpeace վերահսկողական կազմակերպությանը։

2023 թվականին պաշտոնը ստանձնելուց հետո Լուլա դա Սիլվան խոստացել էր վերացնել ոսկու անօրինական արդյունահանումը, որը խրախուսում էր նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն:

Անցյալ տարի Բրազիլիայի դաշնային ոստիկանությունն առգրավել է ռեկորդային 447 կգ անօրինական արդյունահանված ոսկի:

Greenpeace-ի ուսումնասիրությունը պարզել է, որ աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում ոսկու գների աննախադեպ աճի ֆոնին՝ հանքագործներն օգտագործում են հանքարդյունաբերական գործունեություն չիրականացնող վայրերից ստացած թույլտվություններ՝ ապօրինի արդյունահանված ոսկու ծագումը կեղծելու համար։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026