
ՆԳՆ-ն առաջնորդվում է հետևյալ տրամաբանությամբ․ եթե փախստական ես, քաղաքացի չես ու ընտրելու իրավունք չունես․ փաստաբան
ՆԳՆ նախարարությունը բողոքարկել է դատարանի՝ «070» կդով անձնագիր ունեցող արցախցինրին ընտրական իրավունքը տալու որոշումը, իսկ վերաքննիչ դատարանը կայծակնային արագությամբ վարույթ է ընդունել այն․ Երևանի Արցախի ներկայացուցչության շենքի մոտ, որ դատարանի վճռով և Դատախազության պահանջով օրեր առաջ անցել է ՀՀ կառավարությանն, ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
«Այնինչ առաջին ատյանի դատարանի որոշման մեջ ասվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքրակման։
Մյուս զարմանալի բանը ի՞նչն է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտի հրապարկաման օր է նշանակել հունիսի 1-ին։ Այսինքն՝ մի քանի օրվա տարբերությամբ հայտարարում է վճռի հրապարակման օր, այնինչ բոլոր փաստաբաններն էլ կփաստեն, որ վերաքննիչ դատարանը վճիռների հրապարակման օր է նշանակում սովորաբար մեկ տարի անց՝ գործերի շատ լինելու պատճառով։ Պրակտիկայում ինչքան էլ փնտրեք, անգամ քրեական գործերով, այսպիսի նախադեպ չեք գտնի»,- նշեց փաստաբանը։
Ըստ Երիցյանի՝ Ներքին գործերի նախարարության հայտարարության տրամաբանությունը հետևյալն է՝ եթե դու ունես փախստականի կարգավիճակ (իսկ օրենքի և կոնվենցիայի ուժով փախստական կարող է լինել այն քաղաքացին, որ չունի քաղաքացիություն կամ օտարերկրյա քաղաքացի է), ուրեմն քաղաքացի չես։
«Դատարանն ասում է՝ ««ստոպ», հասկացանք, տվե՞լ ես ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, լավ ես արել։ Համաձայն չէ՞ անձը դրա հետ, թող բողոքարկի, ով ինչ ուզում է անի, ինչ չի հետաքրքրում, բայց էս անձն ունի ՀՀ քաղաքացու անձնագիր, ինչի շնորհիվ ինքը համարվում է ՀՀ քաղաքացի, որովհետեև գոյություն ունի քաղաքացիության մասին օրենք, հետևաբար նաև կարող է ընտրել»։
Իսկ քաղաքացիության դադարեցման հիմքերը հստակ ու սպառիչ թվարկված են օրենքով»,- մանրամասնեց փաստաբանը։


