
ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունը․ Հեգսեթ
ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունն Իրանի դեմ, եթե չհաջողվի հասնել համաձայնության․ ինչպես գրում է Reuters-ը, հայտարարել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
Նա նշել է, որ Վաշինգտոնն ընդունակ է գործելու միաժամանակ մի քանի ուղղություններով՝ զուգահեռաբար հզորացնելով իր ռազմարդյունաբերական բազան։
Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է հասնել «լավ գործարքի», որը կբացառի Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հավանականությունը:
Հեգսեթը հավաստիացրել է, որ ԱՄՆ ռազմական պաշարները լիովին բավարար են ցանկացած սցենարի դեպքում գործելու համար, և Վաշինգտոնը չի անտեսում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ չնայած Իրանի շուրջ հակամարտությանը:

