31 Մայ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե արևելքն ու արևմուտքը կապելու համար անհաժեշտ է Վանաձորի ու Իջևանի ճյուղերն իրար միացնել, ԹՐԻՓՓ-ն էլ ո՞ւմ է պետք․ պատգամավոր

Եթե արևելքն ու արևմուտքը կապելու համար անհաժեշտ է Վանաձորի ու Իջևանի ճյուղերն իրար միացնել, ԹՐԻՓՓ-ն էլ ո՞ւմ է պետք․ պատգամավոր

Բազմաթիվ անգամներ թե՛ խորհրդարանում, թե՛ մամուլով և լրատվամիջոցներով, թե՛ սոցիալական ցանցերում ասել եմ, որ երկաթուղային շրջափակումը ճեղքելու համար առաջնահերթ կերպով անհրաժեշտ է, որ գործի Իջևան-Ղազախ «հյուսիսային» երկաթուղին․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Թե՛ Փաշինյանը, թե՛ Մհեր Գրիգորյանը հայտարարում էին, որ «հարավային» երթուղին ավելի շահեկան է, ավելի շատ եկամուտ կապահովի, հղում էին կատարում ինչ-որ միջազգային ուսումնասիրությունների վրա։

Երեկ Աչաջուրում Փաշինյանը հայտարարեց, որ իրենք «մտադիր են երկաթուղային նոր ճյուղ կառուցել Ֆիոլետովո գյուղի հատվածում, որպեսզի Հայաստանն ունենա արևելքն ու արմուտքն իրար կապող ամենակարճ երկաթուղին»: Հպարտորեն ու վստահաբար պնդեց, որ ներդրողները պատրաստ կլինեն կես միլիարդ դոլար ներդնել 6 կմ երկարությամբ երկաթգիծը կառուցելու համար ու «մենք ունենում ենք արևելք-արևմուտք ամենակարճ երկաթուղին»:

Լավ, եթե ամենակարճ ճանապարհն ունենալու համար անհաժեշտ է Վանաձորի ու Իջևանի ճյուղերն իրար միացնել, բա ԹՐԻՓՓ-ն էլ ո՞ւմ է պետք։ Չէ՞ որ հայտարարում էին, որ ԹՐԻՓՓ-ն արևմուտքը կապելու է արևելքի հետ՝ Բոսֆորից մինչև անծայրածիր Չինաստան։ Բաքու-Թբիլիսի-Կարս, Կարս-Իգդիր-Նախիջևան, ԹՐԻՓՓ ու դեռ մի հատ էլ «Արևելք-Արևմուտք»։ Կատա՞կ են անում, նույնիսկ Բաքու-Թբիլիսի-Կարս գիծն է թերբեռնված, էլ ուր մնաց՝ երեք, համարյա թե, զուգահեռ երկաթգծեր։

Հետևությունը մեկն է․ սա Փաշինյանի հերթական նախընտրական սուտ խոստումն է։ Ոչ մի «ԱրևելքպԱրևմուտք» երկաթուղի էլ Փաշինյանը չի պատրաստվում կառուցել։ ԹՐԻՓՓ-ից հրաժարվել արդեն չեն թողնի, իսկ նորի փող չունի։

Հ․Գ․ Այսինքն, ինչո՞ւ եմ վերլուծություններ անում․ 2021 թվականի նախընտրական ո՞ր խոստումը կատարեց»,- մեկնաբանել է պատգամավորը։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026