Շառլ Միշելին կարող է փոխարինել Իտալիայի նախկին վարչապետը
Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին դիտարկվում է որպես Եվրոպական խորհրդի նախագահի թեկնածու, գրում է Financial Times-ը՝ հղում տալով սեփական աղբյուրներին։
Եվրամիությունում հրատարակության զրուցակիցների կարծիքով՝ Դրագին «բոլոր հնարավորություններն ունի» դառնալու ներկայիս նախագահ Շառլ Միշելի իրավահաջորդը։
«Դրագին մի գործիչ է, որին շատ դժվար կլինի հակադրվել, եթե նրա թիկունքում իրական շարժիչ ուժ լինի: Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, արդյոք ԵՄ-ն պատրաստ է իսկապես աջակցել նրան», – Իտալիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Նատալի Տոբին մեջբերում է պարբերականը: