01 Հնս
2026
24° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարտի մեկի գործով նոր քրգործեր են հարուցվել․ դրանցով անցնում են Քոչարյանը, Օհանյանը, Հարությունյանը և Խաչատուրովը

Մարտի մեկի գործով նոր քրգործեր են հարուցվել․ դրանցով անցնում են Քոչարյանը, Օհանյանը, Հարությունյանը և Խաչատուրովը

Դատախազն այսօր Մարտի 1-ի գործով նոր հանրային քրեական հետապնդումներ է հարուցել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ․ տեղեկացնում են Դատախազությունից։

«Նախկին հրամանատարներ Պ.Պ.-ն (Պողոս Պողոսյան, նախկին 4-րդ բանակային կորպուսի հրամանատար- խմբ․), Վ.Գ.-ն (Վալերի Գրիգորյան, նախկին 2-րդ բանակային կորպուսի հրամանատար- խմբ․), Հ.Բ.-ն (Հայկազ Բաղմանյան, նախկին 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, հետագայում՝ Գլխավոր շտաբի պետի տեղակալ- խմբ․) և Լ.Ե.-ն (Լևոն Երանոսյան, նախկին 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, հետագայում՝ Ոստիկանության զորքերի հրամանատար- խմբ․) մեղադրվում են «Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որն էական վնաս է պատճառել՝ առաջացնելով ծանր հետևանքներ» հոդվածի հատկանիշներով։

Նրանք օժանդակել են ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հ.-ի (Միքայել Հարությունյան- խմբ․) և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, այդ թվում՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ Ռ.Ք.-ի (Ռոբերտ Քոչարյանի- խմբ․), Ս.Օ.-ի (Սեյրան Օհանյան- խմբ․), Յու.Խ.-ի (Յուրի Խաչատուրով- խմբ․) կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն»,- ասված է հաղորդագրությունում:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026