
Նա խելացի է, ոչ թե բռնապետ․ Լուկաշենկոն՝ Կիմ Չեն Ընի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը բռնապետ չէ և, ըստ էության, չի կարող լինել։
«Ես վերջերս ԿԺԴՀ-ում էի։ Գիտեք, առաջնորդը (Կիմ Չեն Ընը) շատ լուրջ տպավորություն է թողել ինձ վրա։ Նա խելացի մարդ է։ Նա երիտասարդ է, խոստումնալից և կենտրոնացած է համագործակցության վրա։ Նա բռնապետ չէ… Նա, ըստ էության, չի էլ կարող բռնապետ լինել», – ասել է Լուկաշենկոն։


