
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Եվրոպայում միջուկային զենքի տեղակայման ընդլայնման շուրջ․ Financial Times
Ամերիկացի պաշտոնյաները քննարկում են ՆԱՏՕ-ի ևս մի քանի եվրոպական երկրում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը։ Սա նրանց թույլ կտա տեղակայել միջուկային հարվածներ հասցնելու ունակ ինքնաթիռներ․ գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են լրացուցիչ տեղակայումների հարցում իրենց պատրաստակամության մասին ՝ այն 6 երկրից բացի, որոնք արդեն ունեն միջուկային կարողություններով ռմբակոծիչներ», – նշվում է նյութում։
Լրագրողները պնդում են, որ սա հիմնականում վերաբերում է Բալթյան երկրներին և ՆԱՏՕ-ի արևելյան թևը կազմող պետություններին, այդ թվում՝ Լեհաստանին։
Աղբյուրները նշում են, որ Ռուսաստանին սահմանակից երկրները հատկապես ոգևորված և ակտիվ են դարձել միջուկային զենք տեղակայելու շուրջ բանակցություններում։


