04 Հնս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շենգենյան գոտի մուտք գործելու կանոնները կխստանան ռուսների համար․ Politico

Շենգենյան գոտի մուտք գործելու կանոնները կխստանան ռուսների համար․ Politico

Եվրոպական Politico հրատարակության տվյալներով՝ առնվազն 11 եվրոպական երկիր կոչ է անում ԵՄ իշխանություններին խստացնել ռուս զբոսաշրջիկների համար Շենգենյան գոտի մուտք գործելու կանոնները ամառային արձակուրդների սեզոնից առաջ։

Հրապարակման համաձայն՝ ԵՄ արտաքին գործերի ծառայության ղեկավար Կայա Կալլասին և ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին ուղղված համատեղ նամակում Բալթյան երկրների, Չեխիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրների՝ Իսլանդիայի և Նորվեգիայի նախարարները պահանջել են վերանայել Ռուսաստանի նկատմամբ վիզային քաղաքականությունը։

Միևնույն ժամանակ, նամակը չստորագրած որոշ եվրոպական երկրների ներկայացուցիչներ կոչ են զգոն լինեն։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026