
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի մերձեցմանը ԵԱՏՄ-ի հետ․ Գալուզին
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի մերձեցմանը ԵԱՏՄ-ի հետ․ինչպես գրում է ria.ru-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի նիստի ժամանակ։
Դիվանագետի խոսքով՝ սա ավելի կամրապնդի առկա տնտեսական կապերը «մեր ընդհանուր եվրասիական տարածքում»։
«Ավելին, մեր կարծիքով, սա դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի տնտեսության վրա, քանի որ երկիրը հասանելիություն կստանա ընդհանուր ապրանքների շուկայի առավելություններին և կկարողանա ընդլայնել համագործակցությունը տրանսպորտի, ծառայությունների և ներդրումների ոլորտներում», – նշել է նա։
«Մենք կցանկանայինք տեսնել Ադրբեջանին Եվրասիական զարգացման բանկի բաժնետերերի կազմում, և կարծում ենք, որ նման քայլն ուղի կհարթի, որպեսզի բանկը ֆինանսավորի երկրում խոշոր նախագծեր», – ընդգծել է Գալուզինը։


