05 Հնս
2026
26° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ. «Ազատություն»

Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ. «Ազատություն»

Միացյալ Նահանգները սատարում է «Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը, ներառյալ Հայաստանի՝ իր արտաքին քաղաքականությունը և հարաբերությունները որոշելու իրավունքը», – «Ազատությանը» տված բացառիկ մեկնաբանության մեջ նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը։

Պատասխանելով հունիսի 7-ի ընտրություններում արտաքին միջամտության մասին հաղորդումների և ամերիկացի օրենսդիրների նախազգուշացումների մասին «Ազատության» հարցերին՝ Պետդեպը շեշտել է՝ Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները։

«Մենք տեղյակ ենք Հայաստանի քաղաքական գործընթացներին արտաքին միջամտության վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդումների մասին։ Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի ընտրել իր ղեկավարությունն և կառուցել իր ապագան», – ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև ընդգծել է Երևանի ու Վաշինգտոնի միջև խորացող հարաբերությունների և TRIPP նախագծի կարևորությունը, որի շրջանակային համաձայնագիրը ստորագրվեց երեկ՝ Հայաստանի արտգործնախարարի, օրեր առաջ էլ՝ ԱՄՆ պետքարտուղարի կողմից։
«Սրանով համաձայնագիրը պատրաստ է վավերացման», – ասել էր Արարատ Միրզոյանը։

«Ինչպես ցույց է տալիս պետքարտուղարի վերջին այցը Երևան, TRIPP-ը առանցքային և երկարաժամկետ նշանակություն ունի Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու գործում», – «Ազատությանը» փոխանցել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026