05 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սթարմերը կոչ է արել Իլոն Մասկին չմիջամտել Մեծ Բրիտանիայի ներքին գործերին

Սթարմերը կոչ է արել Իլոն Մասկին չմիջամտել Մեծ Բրիտանիայի ներքին գործերին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կոչ է արել Իլոն Մասկին դադարեցնել միջամտել Միացյալ Թագավորության ներքին գործերին․ գրում է Reuters գործակալությունը։

Սթարմերը հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Մասկն X-ի իր էջում գրառում էր կատարել Մեծ Բրիտանիայում հանրային վրդովմունք ու բողոքի ցույցեր առաջացրած 18-ամյա Հենրի Նովակի սպանության դեպքի մասին։

Գրառման մեջ միլիարդատերը քննադատել էր բրիտանական ոստիկանությանը՝ պնդելով, որ նրանք կողմնակալ վերաբերմունք ունեն սպիտակամորթների նկատմամբ։

«Արևմուտքը ստեղծել է բացարձակ չար պետական գաղափարախոսություն, որտեղ ռասիզմի համար մեղադրանքը համարվում է ամենածանր հանցանքը՝ նույնիսկ ավելի ծանր, քան բռնաբարությունը կամ սպանությունը», – գրել էր Մասկը։

Անցյալ տարի 18-ամյա Նովակին դանակի մահացու հարված էր հասցրել ծագումով սիկհ, 23-ամյա Վիկրում Դիգվան՝ պնդելով, որ այդ Նովակն էր իր վրա ռասիստական հարձակում իրականացրել։ Մինչ Նովակը դեռ արնահոսում էր՝ գետնին ընկած, բրիտանական ոստիկանությունը նրան ձեռնաշղթաներ էր հագցրել։ Երկուշաբթի, սակայն, հարձակման հեղինակ սիկհ տղամարդը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել։ Դատավճռից հետո հրապարակված տեսագրությունը, որտեղ երևում է՝ ինչպես են ոստիկաններն անտեսում մահամերձ տղայի օգնության կոչերը, հասարակության շրջանում զայրույթ է առաջացրել և դարձել բողոքի ցույցերի պատճառ։

Սթարմերը հայտարարել է, որ ոստիկանությունը պետք է պատասխանատվություն կրի միջադեպի ընթացքում ցուցաբերած իր վարքագծի համար, սակայն միաժամանակ դատապարտել է երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած անկարգությունները՝ նշելով, որ մահվան դեպքը լարվածություն հրահրելու նպատակով օգտագործելն «աններելի» է։

«Մասկը վերջին օրերին կրկին միջամտում է մեր քաղաքականությանը՝ փորձելով պառակտում հրահրել», – լրագրողներին ասել է Սթարմերը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026