ABCMEDIA
ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Հունվարի 9-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից։

Լավրովը ցավակցություն է հայտնել Իրանի Քերման քաղաքում ահաբեկչության դեպքով։ Կողմերը հաստատել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի հետագա համակարգման փոխադարձ հանձնառությունը։

Մտքեր են փոխանակվել մերձավորարևելյան և միջազգային հարցերի շուրջ՝ ներառյալ Գազայի հատվածում, ինչպես նաև Կարմիր ծովում ստեղծված իրավիճակը:

Ընդգծվել է քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության ընդլայնման հրատապությունը: