07 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԲՀԿ ներկայացուցիչների նկատմամբ տոտալ հարձակումներ են․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ ներկայացուցիչների նկատմամբ տոտալ հարձակումներ են․ Իվետա Տոնոյան

Օրը սկսվել է իրավապահ համակարգի ներկայացուցիչների գործողություններով․ մասնավորապես ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչներ են բերման ենթարկվել, կալանավորվել․ տեղեկացրել է ԲՀԿ խոսնակ, պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։

Տոտալ հարձակում է ԲՀԿ տարածքային կառույցների, վստահված անձանց, շտաբերի, ենթաշտաբերի պատասխանատու ների նկատմամբ, տարատեսակ շինծու և մթածածին մեղադրանքներով մեր համակիրները, մեր կուսակից ընկերները, մարզերում իրենց գործունեությունը իրականացնող շտաբերի պատասխանատուները մասսայաբար բերման են ենթարկվում»,–ասել է Տոնոյանը։

Նա տեղեկացրել է, որ տարբեր  ընտրատեղամասերից ահազանգեր են ստանում ուղղորդված քվեարկությունների, քվեաթերթիկների դուրս բերման փորձերի հետ կապված:

«Ունենք բազմաթիվ ահազանգեր, որ ընտրատեղամասերի հարևանությամբ անգամ  այսպես շատ մոտ գտնվող տարածքներում տարատեսակ քարոզչական պաստառներ են տեղադրված, որը, ինչպես հայտնի է, օրենքի խախտում է։ Այդ թվում նաև ահազանգեր ենք ստանում այն մասին, որ կոնկրետ ընդիմության երեք կուսակցությունների, ընդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդների նկարներով հակաքարոզչական թերթիկներ, թռուցիկներ և պաստառներ են տեղակայված և թափթփված տարբեր ընտրատեղամասերի հարևանությամբ»,-ասել է Տոնոյանը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026