
Իշխանությունը «քեշով» կաշառք է բաժանում․ հրատապ մամուլի ասուլիս
Գործող վարչախումբը զանգվածային ռեպրեսիաներ է սկսել մեր համակիրների, շտաբների ղեկավարների դեմ․ այսօր հրատապ ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
Նրա հայտարարությունները՝ կետերով․
- Առանց ոչ մի բանի տանում են հարցաքննության, պահում մի քանի ժամ ու բաց թողնում։
- Այս մեծ ծավալի մասնակցությունը փաստում է հետևյալը, որ իշխանությունն այսքան մեծ վարչական ռեսուրսի կիրառմամբ չի կարող իր վերարտադրությունն ապահովել։
- Դեռ 3 ժամ կա ընտրություններին, Երևանի մեր հայրենակիցներին խնդրում ենք՝ մասնակցել։
- Ընտրակաշառք բաժանողն էլ են իրենք, ընտրական հանցագործն էլ են իրենք։ Մենք տարբեր տեղերից լսել ենք, որ «քեշով» ընտրակաշառք են բաժանում։


