08 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում հնարավոր է՝ կարկուտ գա․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում հնարավոր է՝ կարկուտ գա․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հունիսի 8-ին՝ կեսօրից հետո, 9-12-ը՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Իսկ Երևանում հունիսի 8-ի երեկոյան, 9-12-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026