
48°C և բարձր․ Հնդկաստանում ծայրահեղ շոգի ալիքները տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում
Հնդկաստանում կիզիչ եղանակ է․ հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում մայիսին օդի ջերմաստիճանը 48°C-ից բարձր է եղել․ գրում է Euronews-ը։
Վերջերս կատարված ուսումնասիրության համաձայն՝ նման ծայրահեղ շոգի ընդամենը մեկ օրն ամբողջ երկրում հանգեցնում է մոտավորապես 3400 մահվան։
Անցյալ ամիս Frontiers in Environmental Health ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ երկրում գրանցված հնգօրյա շոգի ալիքը գրեթե 30․000 լրացուցիչ մահվան դեպքերի պատճառ է հանդիսացել։
Հանածո վառելիքի այրմամբ պայմանավորված կլիմայի փոփոխությունները բարձրացնում են գլոբալ ջերմաստիճանը, իսկ ծայրահեղ շոգ եղանակը դառնում է ավելի հաճախակի, երկարատև և ինտենսիվ։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) տվյալների համաձայն՝ վերջին 11 տարիներին՝ 2015-ից մինչև 2025 թվականը, ամբողջ աշխարհում գրանցվել է ամենաշոգ եղանակը։


