10 Հնս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ սրբազան

Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ սրբազան

Լայն առումով, քրիստոնեական մտածողությամբ ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության, ճշմարտության, իրավունքի, ազատության և բարու` չարին հաղթելու և այդպիսով նվաճելու ամբողջական և վերջնական խաղաղությունը` հասնելով անմահության. «Ուրեմն զորացեք Տիրոջով և Նրա զորության ուժով: Զգեստավորվե’ք Աստծո սպառազինությամբ, որպեսզի կարողանաք սատանայի հնարքների դեմ կանգնել» (Եփես. 6:10-17):

Փաստացի, ամբողջ սուրբգրային միտքը և էությունը «բարի պատերազմը պատերազմելու», արդարության պսակը ստանալու և Հաղթական ավարտ ունենալու գաղափարի արծարծումն է, ըստ որի խաղաղությունը նվաճվում է ոչ թե խնդրելով, գերությամբ կամ ճահճացած, այլ պատերազմին պատրաստությամբ և միջոցով, որքան էլ այն հակասական թվա կամ հնչի. «Չգիտե՞ք, ում ինքներդ ձեզ որպես ծառա մատուցեք հնազանդության համար, նրա ծառան եք, ում հնազանդվում եք. եթե մեղքին` մահվան է տանում, եթե Աստծու հնազանդությանը` արդարության է տանում» (Հռոմ. 6:16) և «քանի որ մարդ ինչից հաղթվում է, նույնին էլ ծառայում է» (Բ Պետ. 2:19):

Շարունակելի…
Բագրատ արք. Գալստանյան

Ընտրություն 2026   Ընտրություն 2026