10 Հնս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը չափազանց երկար ձգձգեց բանակցությունները, և այժմ ստիպված կլինի վճարել դրա գինը․ Թրամփ

Իրանը չափազանց երկար ձգձգեց բանակցությունները, և այժմ ստիպված կլինի վճարել դրա գինը․ Թրամփ

Truth Social-ում արված գրառման մեջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը լիակատար և ամբողջական քաոսի մեջ են։

«Իրանի զինված ուժերի մեծ մասը՝ նավատորմը և օդուժը, նույնիսկ այլևս գոյություն չունեն. նրանք լիովին պարտվել են»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Նա հավելել է, որ Իրանը միայն խոսում է և չի գործում։

«Մերձավոր Արևելքի կռվարարն այլևս չկա։ Նրանք չափազանց երկար ձգձգեցին բանակցություններն այնպիսի համաձայնության շուրջ, որը կարող էր շատ շահավետ լինել իրենց համար, և այժմ ստիպված կլինեն վճարել դրա գինը»,- գրել է Թրամփը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026