12 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը հայտարարում է հզոր փոխըմբռնման հուշագրի մասին, մինչդեռ Իրանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել․ Reuters

Թրամփը հայտարարում է հզոր փոխըմբռնման հուշագրի մասին, մինչդեռ Իրանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել արդեն այս շաբաթավերջին, որը կվերաբացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, սակայն Իրանը հակադարձել է, որ վերջնական որոշում չի կայացրել համաձայնագրի վերաբերյալ․ գրում է Reuters-ը։

Եթե համաձայնագիրը հաստատվի, դա կլինի 3 ամիս տևած պատերազմին վերջ դնելու ամենակարևոր դիվանագիտական առաջընթացը, որը հազարավոր մարդկանց կյանք է խլել և հանգեցրել համաշխարհային էներգակիրների գների համաշխարհային աճի։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ բանակցային տեքստի մեծ մասը վերջնականապես համաձայնեցված է, բայց Իրանը չի գնա զիջումների իր կարմիր գծերի հարցում։

«Մենք այս հարցի շուրջ վերջնական եզրակացության չենք եկել։ Սա շատ կարևոր հարց է, որը ներկայում վերանայվում է համապատասխան որոշում կայացնող մարմինների կողմից», – նշել է նա։

Մինչդեռ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասել է. «Մենք հենց նոր համաձայնության եկանք Իրանի հետ պատերազմի հարցում։ Նեղուցը պաշտոնապես կբացվի, հենց որ մենք ստորագրենք համաձայնագիրը, ինչը կարող է լինել շուտով՝ շատ շուտով, գուցե շաբաթավերջին Եվրոպայում», – նշել է Թրամփը՝ հավելելով, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարող է ստորագրել Միացյալ Նահանգների անունից։

Երբ Թրամփին հարցրել են, թե արդյոք Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին հաստատե՞լ է գործարքը, նա պատասխանել է. «Ես հասկանում եմ, որ պատասխանն «այո՛» է»»։

Թրամփի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ նա չեղարկել է Իրանի դեմ նախատեսված ռազմական հարվածները՝ հղում անելով բանակցություններում առաջընթացին։

ԱՄՆ բաժնետոմսերը բարձրացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել այս լուրերի ֆոնին։ Մարտի կեսից ի վեր Թրամփը բազմիցս պնդել է, որ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու համաձայնագիրը մոտ է։ Այս շաբաթ երկու կողմերը փոխանակվել են հարվածներով՝ լարվածություն ստեղծելով ապրիլին հայտարարված հրադադարի ռեժիմից ի վեր։

ԱՄՆ ղեկավարը բազմիցս նշել է, որ ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է ապահովի, որ Իրանը չկարողանա միջուկային զենք մշակել։ Իրանը հերքում է, որ ձգտում է նման զենքի։ Իրանի պահանջները ներառում են միջազգային պատժամիջոցների վերացում, միլիարդավոր դոլարների սառեցված ակտիվների ապասառեցում և Հորմուզի նեղուցի նկատմամբ իր վերահսկողության ճանաչում։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026