12 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՑԱԽԱԼ-ը դուրս չի գա Լիբանանում, Սիրիայում և Գազայում զբաղեցրած տարածքներից․ պաշտպանության նախարար

ՑԱԽԱԼ-ը դուրս չի գա Լիբանանում, Սիրիայում և Գազայում զբաղեցրած տարածքներից․ պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրին՝ նշելով, որ Իսրայելը չի ​​դուրս գա Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներից․ հաղորդում է Ynet-ը։

«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի պաշտպանել մեր սահմաններն ու քաղաքացիներին Հերմոն լեռանից, Լիբանանի լեռներից, Արևմտյան ափի մեր տարածքներից և Գազայի տարածքի մեծ մասից՝ որպես հոկտեմբերի 7-ի իրադարձություններից քաղած հիմնական դաս», – հայտարարել է նա։

Նա հավելել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը չի դուրս գա Արևմտյան ափի հյուսիսում գտնվող «ահաբեկչական ճամբարներից», և անհրաժեշտության դեպքում գործողությունը կընդլայնվի՝ ներառելով լրացուցիչ տարածքներ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026