
Թրամփը վատ դրության մեջ դրեց մեզ․ Իսրայելում քննադատել են ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը. Ynet
Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները համարում են, որ ԱՄՆ-Իրան ապագա գործարքը վնասում է Իսրայելի շահերին և չի վերացնում իրանական միջուկային ու հրթիռային ծրագրերի հետ կապված առանցքային սպառնալիքները․ գրում է իսրայելական Ynet-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մեր ձայնը լսելի չէ․ սա վատ համաձայնագիր է, ոչ ոք գոհ չէ դրանից։ Բոլորը հասկանում են, որ այն վատ է մեզ համար և վնասում է իսրայելական շահերին»,- ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։
Իսրայելցի ևս մեկ պաշտոնյա Ynet-ին հայտնել է, որ տարածաշրջանում համաձայնագիրն ընկալում են որպես Իրանի կողմից ճնշումների և ԱՄՆ-ի զիջումների արդյունք։ Նրա խոսքով՝ կարճաժամկետ հեռանկարում նման գործարքը ձախողում է համարվելու։
Աղբյուրներից մեկն արտահայտվել է հետևյալ կերպ․ «Թրամփը անհարմար դրության մեջ դրեց մեզ»։
Իսրայելական աղբյուրները նաև կասկածում են համաձայնագրի երկարակեցությանը և համարում, որ դրա հաջողության գլխավոր ցուցիչը պետք է դառնա Իրանի հարստացված ուրանի պաշարների առգրավումն ու ոչնչացումը, իսկ եթե դա տեղի չունենա, գործարքի վերաբերյալ մտահոգություններն էլ ավելի կխորանան։


