
Հյուսիսային Կորեան կպահպանի իր միջուկային զենքը․ ԱԳՆ
Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցը վերջնականապես և անդառնալիորեն փակված է․ ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգների և նրա արբանյակների անիմաստ հակակորեական հռետորաբանությունը, նաև համակարգված սպառնալիքները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ մեր՝ որպես միջուկային պետության, անշրջելի կարգավիճակի վրա․ ապամիջուկայնացումը վերջնականապես և անդառնալիորեն փակված հարց է», – նշված է փաստաթղթում։
Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ Փհենյանը կշարունակի ամրապնդել իր միջուկային վահանը՝ որպես «արտաքին սպառնալիքները զսպելու և տարածաշրջանային կայունությունն ապահովելու օրինական գործիք»։


