
Ինչո՞ւ է Փաշինյանը ողջունել ԱՄՆ-Իրան հուշագրի ստորագրումը․ քաղաքագետ
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. ««Մենք բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերը։ Հույս ունենք, որ այս նշանակալի զարգացումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար»,- «X»-ում գրառում է արել Նիկոլ Փաշինյանը ողջունելով ԱՄՆ ու Իրանի միջև համաձայնությունը:
Լավ է իհարկե, որ Փաշինյանը ողջունում է այդ համաձայնությունը: Հարցը տվյալ դեպքում այն է, թե ի՞նչ կապ ունի այստեղ Թուրքիան, որովհետև, բոլոր մեդիահոսքերը խոսում էին բանակցային պրոցեսում Քաթարի և Պակիստանի դերի մասն, բայց Թուրքիայի որևէ հատուկ դեր, որը արժանի էր նշվելու, չի եղել:
Ու տպավորություն է, որ Փաշինյանի անդրադարձի ամբողջ իմաստը Թուրքիայի դերը նշելն է, ոչ թե համաձայնությունն ու իրական դերակատարներն առհասարակ»:


