
Ինչպե՞ս աշխարհի ամենահարուստ կանանցից մեկն օգնեց Իլոն Մասկին դառնալ տրիլիոնատեր
Ավստրալիայի ամենահարուստ մարդը՝ հանքարդյունաբերության ոլորտի մագնատ Ջինա Ռայնհարթը, ձեռք է բերել Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության ավելի քան 1 միլիարդ դոլարի բաժնետոմս․ գրում է The Economic Times-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին։
Ռայնհարթը գործարքն իրականացրել է SpaceX-ի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) ժամանակ։ Սա գործողություն է, որի ժամանակ մասնավոր ընկերությունն առաջին անգամ դառնում է հանրային՝ իր բաժնետոմսերը հանրությանն՝ արտաքին ներդրողներին վաճառելով։
Ռայնհարթին պատկանող Hancock Prospecting ընկերությունը չի հաստատել SpaceX-ում իր բաժնեմասի չափը, սակայն հայտարարության մեջ նշել է․ «Սա նշանակալի ներդրում է Hancock-ի համար, և մենք ուրախ ենք չափազանց մեծ պահանջարկ ունեցող IPO-ում բաժնեմաս ստանալու կապակցությամբ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մասկը դարձավ աշխարհի առաջին տրիլիոնատերը, երբ նրա SpaceX տիեզերական հետազոտությունների մշակմամբ զբաղվող ընկերությունն իր բաժնետոմսերը Nasdaq ֆոնդային բորսայում վաճառքի հանեց ներդրողների լայն շրջանակի համար։


