
Վերադարձ՝ մանկություն․ Մեծ Բրիտանիայում 16 տարեկանից փոքր անձանց համար սոցցանցեր մուտքի արգելք կսահմանվի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ 16 տարեկանից փոքր անձանց համար կսահմանվի սոցիալական ցանցեր մուտքի արգելք․ սահմանափակումներ կկիրառվեն նաև խաղային և ուղիղ հեռարձակման հարթակներ մուտքի համար․ գրում է Reuters գործակալությունը։
Սթարմերը նշել է, որ փոփոխությունները «երեխաներին կվերադարձնեն իրենց մանկություն»։
«Ինձ համար ակնհայտ է, որ ամբողջական արգելքը ճիշտ որոշում է։ Այն հսկայական փոփոխություններ կբերի․ այն մեր երեխաներին ավելի անվտանգ ու երջանիկ կդարձնի, նրանց կտա ավելի շատ ժամանակ, ավելի մեծ պաշտպանվածություն և ազատություն և ավելի շատ հնարավորություններ», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Արգելքը կներառի նաև YouTube-ը, Facebook-ը և X-ը, սակայն չի տարածվի հաղորդագրությունների ծառայությունների վրա, ինչպիսին են WhatsApp-ը և Signal-ը։


