
ԵՄ-ն նշել է Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու նախապայմանները
ԵՄ-ն չի պատրաստվում վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները, նույնիսկ եթե ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունները լիարժեք դադարեն․ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Էվիանում կայանալիք G7 գագաթնաժողովից առաջ մամուլի ասուլիսի ընթացքում
Նրա խոսքով՝ Թեհրանը նախ պետք է հրաժարվի «զանգվածային ոչնչացման զենքերից» և հարգի մարդու իրավունքները։
«Մենք ունենք Իրանի դեմ պատժամիջոցների երկու մեխանիզմ, որոնք վերաբերում են երկու հարցի՝ մարդու իրավունքների խախտումներ և զանգվածային ոչնչացման զենք։
Մենք պետք է հասնենք Իրանի վարքագծի իրական փոփոխության այս հարցերից յուրաքանչյուրի վերաբերյալ, և միայն դրանից հետո կարող են վերացվել պատժամիջոցները», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն պատրա՞ստ է հետևել ԱՄՆ-ին Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու հարցում, երբ ռազմական գործողությունները լիովին դադարեցվեն, և տարածաշրջանում խաղաղություն վերականգնվի։
Ֆոն դեր Լեյենը ընդգծել է, որ ԵՄ-ն պատժամիջոցները համարում է օտարերկրյա պետությունների «վարքագիծը փոխելու մեխանիզմ», և հետևաբար դրանց վերացումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ «այդ վարքագիծը փոխվի»։

