
Պաղեստինցիները նախագահ կընտրեն
Պաղեստինի իշխանությունները նախագահական ընտրությունները կանցկացնեն 2027 թվականի սկզբին, իսկ Օրենսդիր խորհրդի ընտրությունը՝ 2026 թվականի նոյեմբերի 1-ին․ The Times of Israel-ի փոխանցմամբ՝ հայտնել է WAFA լրատվական գործակալությունը։
Սա 2005 թվականից ի վեր իշխանության ղեկին գտնվող Աբբասի առաջին փորձն է ընտրությունների հստակ ժամանակացույց սահմանելու, թեև վերլուծաբաններն ու քաղաքացիները դեռ զգուշավոր են։
Աբբասը նախկինում մի քանի անգամ չեղարկել է նախկինում հայտարարված ընտրությունները՝ մնալով նախագահի պաշտոնում 20 տարի։


