16 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե չհաջողվի ռուսական շուկան փոխարինել այլ շուկաներով, ապա հնարավոր է որոշ ապրանքների գնանկում․ ԿԲ նախագահ

Եթե չհաջողվի ռուսական շուկան փոխարինել այլ շուկաներով, ապա հնարավոր է որոշ ապրանքների գնանկում․ ԿԲ նախագահ

Կապիտալի մեծ ներհոսք կա երկիր, Հայաստանն իր տնտեսական գրավչությամբ այսօր գտնվում է շատ լավ դիրքում, բազում միջազգային ներդրողներ ցանկանում են ներդրում անել Հայաստանումայսօր ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի հերթական նիստում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում դրամի արժևորմանը։

«Եթե մեր արտահանումը նվազի էականորեն, իսկ ներմուծումը շարունակի մնալ այն տիրույթում, որ այսօր ունենք, մենք կարող ենք տեսնել որոշակի երևույթներ, բայց կան նաև այլ սցենարներ։ Ինչ տնտեսական պրոցեսներ տեղի կունենան, այդ ձևով կարձագանքի փոխարժեքը, ԿԲ-ն էլ, որպես կանոն, փորձում է չմիջամտել շուկային, որովհետև մենք որդեգրել ենք «ազատ լողացող փոխարժեքի» քաղաքականությունը»,- ասաց պաշտոնյան։

Այսօր հրավիրած ասուլիսում էլ ԿԲ նախագահը, անդրադառնալով վերջին շրջանում ռուսական կողմի տնտեսական սահմանափակումներին, նշեց«Եթե չստացվի ռուսական շուկան փոխարինել այլ շուկաներով, ապա հնարավոր է որոշ ապրանքների գնանկում»։

Մարտին Գալստյանը նշեց, որ ԿԲ-ի գնահատմամբ՝ գնանկումային ազդեցությունը կարող է լինել մինչև 0,6 տոկոս։

«Այսինքն՝ այդ ապրանքները մնալու են Հայաստանում, առաջարկն ավելանալու է, որի արդյունքում մենք ակնկալում ենք, որ, օրինակ, բանջարեղեն, հանքային, գազավորված ջրեր, ալկոհոլային խմիչքների որոշակի մաս, ինչպես նաև կորիզավորները՝ այստեղ որոշակի զգայունություն ունենք, ու կարող է գնանկումային երևույթներ ունենանք։ Եթե հնարավոր եղավ փոխել շուկաները, այսինքն՝ մեր արտահանումը չտուժեց, ապա այս էֆեկտներն ավելի մեղմ կլինեն»,- նշեց նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026