
Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ն շուտով կվերականգնի ռուսական նավթի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հնարավորություն կունենա չեղարկելու ռուսական նավթի նկատմամբ նախկինում սահմանված պատժամիջոցների մեղմման որոշումը։
«Իհարկե, մենք կկարողանանք դա անել, քանի որ նավթն այժմ հոսում է», – G7 գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ անդրադառնալով Հորմուզի նեղուցով նավագնացության սպասվող վերսկսմանը։
«Մենք գտնվում ենք այնպիսի վիճակում, որ կարող ենք դա անել շուտով», – հավելել է Թրամփը։
Ավելի վաղ Իրանի դեմ պատերազմի ֆոնին ԱՄՆ-ն մեղմել էր ռուսական նավթի նկատմամբ սահմանափակումները։


