
Հորմուզի նեղուցով սահմանափակ թվով նավեր են անցնում
ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության մասին հայտարարությունից հետո Հորմուզի նեղուցով նավերի շարժը շարունակում է մնալ սահմանափակ․ BBC-ի տվյալներով՝ համաձայնության հրապարակումից հետո անցած ժամանակահատվածում նեղուցով անցել է ընդամենը յոթ նավ։
Ըստ լրատվականների՝ սա ցածր ցուցանիշ է՝ համեմատած մինչև ճգնաժամը գրանցվող օրական ավելի քան 130 նավի հոսքի հետ։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նեղուցով անցած նավերի մեծ մասը բեռնատար նավեր են եղել, որոնք շարժվել են Իրանի ափամերձ երթուղիներով՝ խուսափելով նեղուցի հիմնական ուղուց։



