17 Հնս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազատարի վնասման հետևանքով Արթիկ քաղաքն ու 18 գյուղ զրկվել են գազամատակարարումից

Գազատարի վնասման հետևանքով Արթիկ քաղաքն ու 18 գյուղ զրկվել են գազամատակարարումից

Գազատարի վնասման հետևանքով Արթիկ քաղաքն ու 18 գյուղ զրկվել են գազամատակարարումից․ հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

«Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հունիսի 17-ին ժամը 09:45-ից դադարեցվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Հոռոմ, Հովտաշեն, Վարդաքար, Նոր Կյանք, Փանիկ, Անուշավան, Մեղրաշեն, Գետափ, Սպանդարյան, Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Հառիճ, Նահապետավան, Սարալանջ, Պեմզաշեն, Տուֆաշեն, Հայկասար բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո»,- ասված է հայտարարության մեջ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026