17 Հնս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նյու Յորքի ձիարշավարանում բռնկված հրդեհի հետևանքով սատկել է տասնյակից ավելի ձի

Նյու Յորքի ձիարշավարանում բռնկված հրդեհի հետևանքով սատկել է տասնյակից ավելի ձի

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Սարատոգա Սփրինգս քաղաքում գտնվող ձիարշավարանի ախոռում վաղ առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 17 ձի է սատկել․ գրում է BBC-ն։

Քաղաքի հրշեջ ծառայության պաշտոնյաները հայտնել են, որ հրդեհը բռնկվել է երեքշաբթի տեղական ժամանակով մոտավորապես 02:30-ին Saratoga Casino Hotel-ի ձիարշավարանում՝ ոչնչացնելով ախոռը, որտեղ պահվում էր մինչև 18 ձի։

Նշվում է, որ մարդկային կորուստներ չեն գրանցվել, իսկ հրդեհի պատճառը դեռ գտնվում է հետաքննության փուլում։

Քաղաքը համարվում է ամերիկյան ձիարշավների կենտրոնը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026