
Իրականում արհեստական բանականությունը ոչ թե մարդկանց ավելորդ է դարձնելու, այլ աշխատուժի պակաս է ստեղծելու․ Ջեֆ Բեզոս
Գիտեմ, որ շատ մարդիկ, այդ թվում՝ շատ խելացի մարդիկ, մեծ մտահոգություն ունեն, որ արհեստական բանականությունը մարդկանց ավելորդ է դարձնելու։ Բայց ես բացարձակապես համաձայն չեմ այս տեսակետի հետ․ հայտարարել է Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը։
«Ես բացարձակապես համաձայն չեմ, և կարծում եմ, որ իրականում արհեստական բանականությունն աշխատուժի պակաս է ստեղծելու, քանի որ այն մարդկանց հնարավորություն է տալու ավելի շատ խնդիրներ բացահայտել»,- ասել է Ջեֆ Բեզոսը։


