18 Հնս
2026
32° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աճել են 3-րդ երկրներից ՀՀ ներմուծվող ցեմենտի ծավալները․ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Կառավարությունը

Աճել են 3-րդ երկրներից ՀՀ ներմուծվող ցեմենտի ծավալները․ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Կառավարությունը

Գործադիրն այսօրվա նիստում սահմանել է ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը։

Ըստ հիմնավորման՝ իրականացված քայլերի արդյունքում որոշակի մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները։

Այնուամենայնիվ՝ 2025 թ. Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը (0.94 մլն տոննա) 2024-ի նկատմամբ նվազել է 10.4%-ով։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ աճել են երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալները, մասնավորապես՝ 2025 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 751,3 հազ. տոննա ցեմենտ (աճը 2024թ. նկատմամբ՝ 29,2%)։

Ինչպես հայտնել են Կառավարությունից, նպատակ ունենալով շարունակական դարձնել պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ նախատեսվում է շարունակել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը և սահմանել ցեմենտի ներմուծման լիցենզավորման նոր՝ վեցամսյա ժամկետ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026