18 Հնս
2026
32° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծնողական ժամ՝ անչափահաս կամ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար․ ի՞նչ է այն ենթադրում

Ծնողական ժամ՝ անչափահաս կամ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար․ ի՞նչ է այն ենթադրում

Ազգային ժողովն ընդունել է ծնողական ժամ սահմանելու՝ Կառավարության առաջարկած օրինագիծը։

Ի՞նչ է այն ենթադրում․ մինչև 12 տարեկան կամ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները հնարավորություն կունենան աշխատանքային ժամերին բացակայել աշխատավայրից՝ պահպանելով աշխատավարձը։

Օրինագծով նշվում է, որ մինչև երկու երեխա ունեցող ծնողին ծնողական ժամը կտրամադրվի օրական առավելագույնը 30 րոպե, 3 և ավելի երեխա ունեցող ծնողին` օրական առավելագույնը 1 ժամ։ Մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողին` օրական առավելագույնը 1 ժամ` անկախ երեխաների քանակից։ Ա

Նշենք, որ օրենքը վերաբերում է երկու ծնողին էլ՝ հավասարապես։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026