
Նորմա՞լ է, երբ անձրևի պատճառով տաքսու գինը միանգամից բարձրանում է 4 անգամ․հարց՝ պաշտոնյային
Նորմա՞լ է, երբ անձրևի պատճառով տաքսու գինը միանգամից բարձրանում է 4 անգամ․ Ազգային ժողովում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Գեղամ Գևորգյանին հարց ուղղեց պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Անձրև է գալիս, գինը բարձրանում է, Սեպտեմբերի 1 է, 10 անգամ է բարձրանում, պատկերացնո՞ւմ եք՝ «Վիվասել»-ը կամ «Յուքոմ»-ը որոշեր, որ օրվա 4-7-ն ընկած հատվածում զանգերի գինը միանգամից 4 անգամ բարձրանում է և այլն, սա ի՞նչ ձև է, էլի, սա ե՞րբ է կարգավորվելու»,- հարցրեց պատգամավորը։
Ըստ Գեղամ Գևորգյանի՝ տաքսիների ծառայության գինը ոչ թե անձրևի պատճառով է թանկանում, այլ առաջարկ-պահանջարկի:
«Ալգորիթմը հետևյալ ձևով է աշխատում՝ ժամանակը, որ վարորդը ծախսելու է Ա-ից Բ կետը հասնելու համար, և կիլոմետրը: Ենթադրում եմ՝ Ձեր ասած անձրևի ժամանակ Ա-ից Բ կետ հասնելու համար վարորդն ավելի շատ ժամանակ է ծախսում, դրանից բացի՝ կա գործակից, որն առաջարկ-պահանջարկի հիման վրա է։
Առավելագույն գործակիցը սահմանափակել ենք՝ դարձնելով 2 անգամ, և դրանից ավելի գործակցի պարագայում «Յանդեքս»-ը գումար չի աշխատում։ Եթե նույնիսկ գինը բարձրացավ, ամբողջ գումարը մնում է տաքսու վարորդին»,- բացատրեց պաշտոնյան։


