19 Հնս
2026
32° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն իր միգրանտներին կուղարկի 3-րդ երկրներում ստեղծվելիք կենտրոններ․ Եվրախորհրդարանը նոր կանոնակարգ է հաստատել

ԵՄ-ն իր միգրանտներին կուղարկի 3-րդ երկրներում ստեղծվելիք կենտրոններ․ Եվրախորհրդարանը նոր կանոնակարգ է հաստատել

Եվրախորհրդարանի անդամները հաստատել են ԵՄ-ում ապաստանի մերժում ստացած, սակայն իրենց հայրենի երկրներ վերադառնալ չկարողացող օտարերկրացիների արտաքսման վերաբերյալ նոր կանոնակարգը։ Այն նախատեսում է ԵՄ-ից դուրս միգրանտների պահման կենտրոնների ստեղծում։

Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կողմ է քվեարկել 418 պատգամավոր, դեմ՝ 218-ը, իսկ 30-ը՝ ձեռնպահ։

Այս կենտրոնների ճշգրիտ գտնվելու վայրերը դեռևս անհայտ են։

Politico-ն հունիսի սկզբին հայտնել էր, որ քննարկվում են Ղազախստանում և Ուզբեկստանում նրանց տեղակայման տարբերակները։ Ռուանդան և Ուգանդան նույնպես նշվել են որպես նման կենտրոնների համար հնարավոր վայրեր։

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ նոր կանոնակարգը նաև նախատեսում է ավելի խիստ պատժամիջոցներ նրանց համար, ովքեր հրաժարվում են լքել ԵՄ-ն՝ չնայած բնակության թույլտվություն չունենալուն։ Մասնավորապես, սպասվում է, որ նման մարդկանց ավելի հաճախ կուղարկեն կալանքի։ Ավելին, քննարկվում են անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցառումներ, այդ թվում՝ նպաստների վճարումների կրճատումը կամ ամբողջական դադարեցումը։

Նոր կանոնակարգը դեռևս սպասում է Եվրոպական խորհրդի հաստատմանը։ Նախատեսվում է, որ որոշ դրույթներ, այդ թվում՝ միգրանտների պահման կենտրոնների վերաբերյալ դրույթները, ուժի մեջ կմտնեն կանոնակարգի պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո, իսկ մյուսները, որոնք պահանջում են լրացուցիչ նախապատրաստություն, ուժի մեջ կմտնեն մեկ տարի անց։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026