
Զելենսկին «վերջնագիր» է ներկայացրել Լուկաշենկոյին
Մեկ շաբաթ ժամանակ եմ տալիս Բելառուսին՝ ռազմական տեխնիկան Ուկրաինայի սահմանից դուրս բերելու համար․ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Հակառակ դեպքում Ուկրաինայի առաջնորդը սպառնացել է միջոցներ ձեռնարկել։
«Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով տեղակայված են սարքեր, որոնք կառավարում են ուկրաինական բնակչության ուղղությամբ կրակը․ ես նրանց մեկ շաբաթ ժամանակ եմ տալիս նահանջելու համար, հակառակ դեպքում մենք դա կանենք», – ասել է նա։


