
ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը կարող է մեկնարկել առաջիկա օրերին․ Axios
ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են վերսկսվել Շվեյցարիայում առաջիկա օրերին․ այս մասին գրում է Axios-ը։
Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Վիտկոֆն արդեն ճանապարհին է, մինչդեռ ԱՄՆ մեկ այլ ներկայացուցիչ՝ Քուշները, գտնվում է երկրում։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նույնպես կարող է ժամանել Շվեյցարիա շաբաթ օրը, չնայած վերջնական որոշում դեռևս չի կայացվել։
Բանակցությունները նախկինում հետաձգվել էին Իսրայելի կողմից Լիբանանին ուղղված հարվածների պատճառով։
Աղբյուրների համաձայն՝ Թեհրանը հստակեցրել է, որ Լիբանանում հրադադարը Վաշինգտոնի հետ երկխոսության շարունակման հիմնական պայմանն է։
Քաթարի վարչապետը, որը հանդիսանում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հիմնական միջնորդներից մեկը, արդեն ժամանել է Շվեյցարիա։


