
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը։ Նա դուրս է եկել Արմավիր բնակավայրի իր բնակարանից և չի վերադարձել․ հայտնում է Ոստիկանությունը։
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112»,- ասված է հայտարարության մեջ։


