20 Հնս
2026
34° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել. News.am

Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել. News.am

Հայաստանի էլեկտրական ցանցերում ակտիվորեն շարունակվում է ՔՊ-ականացումը: Ընտրություններից հետո ընկերությունում տեխնիկական խնդիրների լուծման փոխարեն ընկերության ղեկավարությունը լծվել է ընդդիմադիր ուժերի աջակիցների հայտնաբերման և վերջիններիս աշխատանքից ազատման գործին․ այս մասին գրում է News.am-ը։

Ըստ News.am-ի աղբյուրների, օրեր առաջ ՀԷՑ-ի Վարդենիսի էլցանցի երեք փորձառու աշխատակիցներ Վահագնին Ստեփանյանին, Գեղամ Խլոյանին և Նարեկ Շհոյանին ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել քաղաքական հայացքների համար:

Պատմությունը սկսվել է մայիսի 15-ին, երբ «Ուժեղ Հայաստան» դաշինքի Վարդենիս այցի ժամանակ ընկերության երեք աշխատակիցներ ոչ աշխատանքային ժամի մասնակցել են «Ուժեղ Հայաստանի» կողմից կազմակերպված հավաքին:

Դրանից անմիջապես հետո վերջիններս անմիջապես կանչվել են Երևան ՀԷՑ-ի Անվտանգության և վերահսկողության տնօրեն Արման Սմբատյանի մոտ զրույցի, որտեղ էլ պահանջ է դրվել փոխել քաղաքական հայացքները և հրաժարվել «Ուժեղ Հայաստանին» աջակցելուց:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել. News.am

Ընտրություն 2026   Ընտրություն 2026