20 Հնս
2026
35° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիլիկիայում հայտնի Սիսավան փողոցում հնչել են կրակոցներ. հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններից կրակված պարկուճներ․ Shamshyan.com

Կիլիկիայում հայտնի Սիսավան փողոցում հնչել են կրակոցներ. հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններից կրակված պարկուճներ․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիլիկիա թաղամասում՝ Սիսավան փողոցում, կրակոցներ են հնչել և կան վիրավորներ․ հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայրում քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են արշտրճանակից և ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, բնակչի տան երկաթե դարպասի վրա կրակոցի հետքեր, դարպասի մոտ կայանված Honda-ի վրա նույնպես հայտնաբերվել է կրակոցի հետք։

Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026